March 23

Ուսումնական գարուն․Հայրենագիտություն

Երևանում իմ ամենասիրած և հետաքրքիր այգին դա՝ <<Երևանի 2800 ամյակի այգի>>-ին է։ Այդ այգին դեռ 21-րդ դարի սկզբին եղել է ավերակ, բայց շնորհիվ՝ <<Վարդանյանների ընտանիք>> հիմնադրամի այն վերակառուցվել է, և վերաբացվել` 2019 թվականի մայիսի 10-ին։ Եվ այս պատճառով էլ այգու երկորդ անունը՝ Վարդանյանների այգի անունն է։ Այգու մակերեսը 1.5 հեկտար է։ Վարդանյանների այգին գտնվում է Կենտրոն վարչական շրջանում։ Կանաչ տարածքը այստեղ կազմում է՝ 7500 ք/մ: Այգում կան 5 տեսակի շատրվաններ, որոնք երեկոյան ավտոմոտ միացումով գույներով լուսավորվում են։ Այստեղ կան՝ հետիոտային, վերասլաց ջրաշիթներով, պտուտաձև, փրփրող և կամարաձև շատրվաններ։ Արձանները խորհրդանշում են 1970-1980-ականների Երևանի մանուկների կերպարները։ Իսկ այգու վերջի արձանները Էրեբունու նշաններն են՝ առյուծը և ցուլը։Ամենայուրահատուկ բաներից մեկը այս այգում դա՝ սալահատակն է։ Եթե տեսնես այս այգու հատակագիծը վերևից կտեսնես հայկական զարդանախշերը խորհրդանշող պատկերներ։ Տարբերվող են նաև՝ նստարանները, լուսամփոփները և տարածքի ամբողջ տեսքը։ Այգին սկիզբ է առնում Ստեփան Շահումյանի մեծ հուշարձանից, և ավարտվում Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանի մոտ։

March 23

Ուսումնական գարուն․Մայրենի

  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):

Ես կարդում եմ ռուսերեն տարբերակով կենսագրական՝Ռոդրիգու Կառլուշ Ֆերրասի <<Կրիշտիանու Ռոնալդու>> գիրքը։

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Ինձ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը դա՝ <<Я всегда хочу быть лучшим и не изменюсь некогда>> հատվածն է, որ թարքմանաբար նշանակում է՝ <<Ես միշտ ցանկանում եմ լինել լավագույնը և չեմ փոխվի երբեք>>։

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Այս գրքի միակ հերոսը հրչակավոր Պորտուգալացի ֆուտբոլիստ՝ Կրիշտիանու Ռոնալդուն է, ով թիկնեղ, բարձրահասակ և ուժեղ տղա է։ Իր բնութագիրը հետևյալն է՝ նա համառ, ինքնասած,խելացի, բարի և բարեհոգի տղամարդ է։

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:

Իմ կարդացած գիրքը ինձ անչա՜փ դուր եկավ, քանի որ ես սիրում եմ ֆուտբոլը և նաև նրա խաղաոճը։ Այս գիրքը սովորեցնում է, որ պետք է գնալ առաջ չդադարել պայքարել երազանքի համար և չպետք է ծուլանալ ասելով, թե անհնար է հասնել ինքդ քո երազանքին։

  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:
March 21

Ինքնաստուգում

Վագրը

Կարդա´ տեքստը և կատարի´ր առաջադրանքը։

Կատվազգիների ընտանիքին պատկանող այս կենդանին ամենախոշոր գիշատիչներից է: Վագրի մարմնի երկարությունը հասնում է մինչև երեք մետրի, իսկ կշիռը մոտ երեք հարյուր կիլոգրամ է

Վագրն ապրում է լեռնային անտառներում: Հրաշալի որսորդ է։ Վազում է արագ և կարող է երկար հետապնդել որսին: Սակայն այդպես ավելի քիչ է պատահում։ Խորամանակ գիշատիչը մեծ մասամբ հարձակվում է թաքստոցից․ շերտավոր գունավորման շնորհիվ թաքնվում է թփերի մեջ և նույնիսկ մոտիկից չի նկատվում: Բացի այդ՝ որսում է հիմնականում հիվանդ ու թույլ կենդանիներ։ Վագրը որսին հետապնդելիս երկար լողում է, սակայն սիրում է նաև հենց այնպես լողալ։

Վագրի հզոր ժանիքներ ունի, բայց անգամ թաթի մի հարվածով կարող է որսին սպանել։

Նրա ցատկերը հասնում են հինգ մետրի։

Վագրը հարձակվում է եղջերուների, վարազների, լեռնային այծերի, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որս չի գտնվում, քաղցած վագրը սնվում է գորտերով, մկներով, նույնիսկ մորեխներով: Բայց կարող է նաև երկար ժամանակ դիմանալ առանց սննդի:

Մարդու վրա վագրը հարձակվում է, երբ վերջինս փորձում է բռնել կամ սպանել նրա ձագին, վիրավորում է գազանին կամ էլ խանգարում որսն ուտելուն:

Վագրը ունենում է երկուսից չորս ձագ: Ապրում է քսան և ավելի տարի:

Այժմ վագրերի թիվը խիստ կրճատվել է։ Նրանք գրանցված են Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքում:

Continue reading
March 20

Արգիշտի Առաջին. Էրեբունի քաղաք

Ուրարտու, Վանի թագավորություն

Մ. թ. ա. 9-րդ դարում Հայկական լեռնաշխարհի Վանա լճի ավազանում առաջացավ Վանի հայկական (Արարատյան) թագավորությունը` Ուրարտուն, Բիայնիլին: Պետության հիմնադիրը Արամե թագավորն էր: Վանի թագավորությունը ժամանակի ամենազարգացած տերություններից էր:

Վանի թագավորության Արգիշտի Առաջին արքան կառուցեց Էրեբունի բերդաքաղաք: Առաջին բնակիչները զինվորներ էին` թվով 6600: Արգիշտի Առաջինի թողած սեպագիր արձանագրությունը համարվում է Երեւանի ծննդյան վկայականը։ Առձանագրության մեջ Արգիշտի թագավորհ վկայում է. «Խալդ աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի քաղաք՝ ի հզորություն Բիայնա երկրի և ի սարսափ  թշնամիների: Արգիշտին ասում է… Հողն ամայի էր, այստեղ ես մեծ գործեր կատարեցի: Խալդ աստծո մեծությամբ Արգիշտի՝ Մենուայի որդի, արքա հզոր, արքա Բիայնա երկրի, տերը Տուշպա քաղաքի»:

Continue reading
March 19

Русский язык

“В океанариуме”

Однажды Эрик с папой пошли в океанариум. Эрик в океанариуме был первый раз. Эрик был очень рад. Он папе показал жёлтые рыбы. Папа сказал, что рыбы бывают разные, например большие или маленькие. Эрик посчитал все розовые рыбы и сказал об этом папе. А папа за это гордился Эриком.

Continue reading
March 19

Խնայե՛նք բնական պաշարները

Բնության մեջ եղած այն ամենն, ինչ մարդիկ օգտագործում են իրենց կարիքների  համար, համարվում են բնական պաշարներ:  Օրինակ՝ կաուչուկի  ծառը գոյություն  է ունեցել  անհիշելի ժամանակներից,  բայց այն պահից, երբ մարդիկ սովորեցին դրա հյութից ռետին ստանալ անվադողեր և շատ այլ իրեր պատրաստելու համար, այդ զարմանահրաշ ծառը բնական պաշար համարվեց:
Երկրի  բնական պաշարները բազմազան են: Դրանցից ամենակարևորներն են հողը, օդը, ջուրը, արևի ջերմությունն ու լույսը: Բնական պաշարներ են ապարները, մետաղները, հանածո վառելիքը: Բնական պաշար են նաև բույսերն  ու կենդանիները, որոնք մարդն օգտագործում է որպես սնունդ կամ արտադրության համար  հումք, ասենք՝ բամբակից, վուշից ու բրդից թել են ստանում, կաշվից կոշիկ են կարում և այլն: Բույսերը ու կենդանիները համարվում են վերականգնվող պաշարներ:

Կարո՞ղ եք բացատրել՝ ինչու:

   Բայց բնության բարիքների մի մասն էլ չվերականգնվող է: Դրանց պաշարներն անսահման չեն և կարող են սպառվել:
Բնության բարիքները խնայելու միջոց է երկրորդային օգտագործումը: Օրինակ՝ օգտագործված թուղթը, թիթեղյա տուփերը, պլաստմասսայե իրերը,  ապակին կարելի է վերամշակել և կրկին օգտագործել:

Continue reading
March 19

Մհերի դուռը ֆիլմի մասին

Այդ հաղորդումը ինձ շատ դուր եկավ։ Հաղորդավարը Արևմտյան Հայաստանի մասին պատմելով ուղևորվում է՝ դեպի ագռավաքար։ Նա նկարահանում էր՝ Վանալիճը , Ամի ամրոցը, Իսահակ Բաշայի ամրոցը, որ պատրաստել էին հայ վարպետները և այդպիսով հասնում է Մհերի քարի դռան մոտ։ Հաղորդման վերջում հաղորդավարը կարդաց արձանագրությունը, որը գրված էր՝ Մհերի դռան վրա։ Եվ դրոշակը դնելով ժայռի դիմաց նա հայտարարեց, որ այս ուղին էլ է անցել։ Իսկ ամենավերջում նա կանչեց Մհերին, բայց ցավոք չլսեց արձագանքը։