February 27

Ընտրածս տեսանյութերը Թումանյանի ընտանեկան ֆլեշմոբից

Ինձ դուր եկավ այս տեսանյութը, քանի որ Էմիլիի մտահաղացումը շատ լավն էր։ Եվ ինձ դուր եկավ, որ նա տորթով շնորհավորում էր՝ Թումանյան պապիկին։ Իսկ ստեղծագործությունը նա շատ լավ ընթերցեց։
Continue reading
February 17

Փաստեր Հովհաննես Թումանյանի կյանքից

Հովհաննես Թումանյանի կյանքը եղել է շատ տպավորիչ։ Նա եղել է շատ ճարպիկ երեխա։ Նրա հայրը միշտ ցանկացել էր, որ Հովհաննեսը՝ նրանց ազգի անդրանիկ զավակը զորակոչվեր բանակ։ Հովհաննեսը Թիֆլիսում զբաղվել է շատ մասնագիտություններով, օրինակ՝ դերասանությամբ, վաճառողությամբ և այլն։ Հովհաննեսը ունեցել է շատ ընկերներ, որոնք եղել են արվեստի գործիչներ։ Հովհաննեսը ամուսնացել է վաղ, և ունեցել իր կնոջ՝ Օլգայի հետ 10 երեխա։ Հովհաննես Թումանյանին Ռուսաստանը ձերբակալում է՝ շատ հայրենասեր լինելու պատճառով, Հովհաննեսը իր ընկերների հետ զինվում է և դուրս գալիս փողոց պայքարելու՝ Արևմտյան Հայաստանի համար։ Հովհաննեսը բանտարկված լինելու ժամանակ հորինում է իր շատ հայտնի դարձած՝ <<Մի կաթիլ մեղր>> հեքիաթը։ Եվ այսպիսով Հովհաննեսը անցկացնում է իր հետաքրքիր կյանքը։

February 16

Հովհաննես Թումանյանի մասին 10 փաստ

  1. Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ-ին և մահացել 1923թ-ին:
  2. Նրա տուն-թանգարանը բացվել 1953թ-ին, այսինքն նրա մահից 30 տարի անց։
  3. Հ․ Թումանյանի մահից հետո նրա որդին հիվանդանոցից գողացել է նրա սիրտը։
  4. Նա ամուսնացել է 19 տարեկանում Օլգա անունով աղջկա հետ և ունեցել է 10 երեխա։
  5. Այս տարի լրանում է նրա 154 տարեկանը, իսկ 2019թ-ին տոնել ենք շատ մեծ շուքով նրա 150 ամյակը։
  6. Հ․ Թումանյանը գրել է հազարավոր հեքիաթներ, բայց մեկի անուն է եղել տոնի անուն՝ Բարեկենդանը։
  7. Հովհաննես Թումանյանի հայրը եղել է Դսեղ գյուղի քահանան, իսկ մայրը սիրել է պատմություն։
  8. Նրա մայրը միշտ պատմել է լեգենդներ և տարբեր հեքիաթներ, այդ պատճառով Հովհաննեսի սերը պատմվածքների հանդեպ մեծ է եղել։
  9. Նա ունեցել է շատ մոտիկ ընկերներ ՝ Կոմիտասը, Ղ․Աղայանը, Ա․ Իսահակյանը։
  10. Հ․ Թումանյանը ոչ մեկի չի թողել մոտենալ իր գրադարանին և ծխել այնտեղ։
February 13

Հերոսների ընկերացումը

Մի ժամանակ Ձախորդ Փանոսը, Կիկոսը, Բարեկենդանը և Սուտլիկ որսկանը գնում են անտառ ծառ կտրելու։ Ճանապարհին միամիտ իրար են հանդիպում։ Ձախորդ Փանոսը ասում է․

-Բարի օր ախպերներ, ինչո՞ւ եք եկել այստեղ։ Բարկենդանը պատասխանում է․

-Ես եկել եմ ծառ կտրելու, որպեսզի ձիուս համար ախոռ պատրաստեմ։

Սուտլիկ որսկանն էլ ասում է․

-Ես էլ եկել եմ ծառ կտրելու, որպեսզի թեյ պատրաստեմ։-

Չէ չեմ հավատում․-ասում է Կիկոսը։

-Այ Կիկոս դեռ ո՞ղջ ես․-ասում է Փանոսը։

-Ախպերներ եկեք չկռվենք և ընկերանանք․-ասում է Բարեկենդանը և նրանք գնում են Ձախորդ Փանոսի գյուղ։ Ճանապարհին հանդիպում են մի խուբ գայլերի։

-Ես գիտեմ թե ինչպես պետք է պրծնենք այս փորձանքից,-ասում է Սուտլիկ որսկանը,-մենք պետք է մեր գերաններից նավակ պատրաստենք և լողալով փախչենք գայլերից։

-Ա՜յ Սուտլիկ , որոշել ես մեզ սպանե՞լ,-հարցնում է Կիկոսը։

Continue reading