November 3

Էշի ձուն

\Հայ ժողովրդական հեքիաթ

Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.

– Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը

դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ:

Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:

Կինն ասում է.

– Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:

Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`

– Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

Հարցեր և առաջադրանքներ

1. Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հալիվոր-ծեր, ծերունի

Ախպերացու-եղբայրացու

բարձրել-բեռնավորել, ծանրաբեռել

2. Շարունակի՛ր նախադասությունները.

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում։

Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում։

Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ

3. Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին:

Այս հեքիաթի ծերունին միամիտ ու շատ ծեր մարդ էր, նա վաճառողին հավատում է և ձմերուկը գնում մտածելով թե էշի ձու է։

4. Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը.

Էշի բեռն ինչքան __էլ_______ լինի, այնքան ____էլ_______ կգնա:

5. Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են:

6. Հորինի՛ր.

«Էշի ականջում քնածը»

October 16

1. Ծնվել է Թուրքիայի Քյոթահիա քաղաքում: Տանը խոսում էին միայն թուրքերեն։ Հայրը կոշկակար էր,  մայրը՝ գորգագործ: Երկուսն էլ բնատուր հրաշալի ձայն ունեին ու սիրում էին երաժշտությունն ու երգը:

2. Երբ Կոմիտասը ծնվեց, մայրը 16 տարեկան էր:

3. Կոմիտասը 6 ամսական էր, երբ մահանում է մայրը, իսկ տասը տարեկանում կորցնում է նաև հորը: Կոմիտասին դաստիարակել է հորական տատը: Դասարանցիների պատմելով՝ նիհար ու գունատ տղա էր, խոհեմ ու բարի։ Վատ էր հագնվում: Սողոմոնին հաճախ տեսնում էին լվացքատան սառը քարերին քնած։

4. Հիանալի երգում էր: Քյոթահիայում նրան անվանում էին «Թափառական փոքրիկ երգիչ»։  

5. 1881թ. Գևորգ կաթողիկոսի հրահանգով Գևորգ վարդապետը մեկնում է Քյոթահիա՝ մի որբ աշակերտ գտնելու: 20 երեխաների միջից ընտրվում է Սողոմոնը: Հոկտեմբերին մեկնում են Էջմիածին՝ հանդիպելու Կաթողիկոսին: Կաթողիկոսը սկսում է խոսել հայերեն, Սողոմոնը ոչինչ չի հասկանում. Քյոթահիայում հայերեն խոսելն արգելված էր, տղան միայն թուրքերեն գիտեր: Բարկացած կաթողիկոսն ասում է, որ եթե հայերեն չգիտի, ուրեմն այդտեղ անելիք չունի: (Ճեմարանում կրթությունը հայերեն լեզվով էր): Սողոմոնն էլ ասում է. «Ես էլ եկել եմ սովորելու»: Ու երգում է «Լույս Զվարթ» երգը՝ առանց բառերը հասկանալու: Կաթողիկոսը չի կարողանում զսպել արցունքները:

6. ժողովրդական երգերի նրա առաջին՝ «Շար Ակնա ժողովրդական երգերի» հավաքածուն ներառում էր սիրային, հարսանեկան, օրորոցային ու պարային 25 երգ։ Էջմիածնի պահպանողական հոգևորականները չէին թաքցնում իրենց դժգոհությունը, հալածում էին Կոմիտասին և հեգնանքով անվանում «սեր երգող քահանա»։

7. Երբ Սողոմոնը ձայնագրում էր Էջմիածնի շրջակայքի գյուղերում երգվող երգերը, գյուղացիները նրան տվել էին «Նոտայի Վարդապետ» անունը:

8. Մի օր դաշտում քայլելիս լսում է էշի զռոցը: Անմիջապես մի թղթի կտոր է վերցնում և սկսում ձայնագրել ու հանդիմանում է էշին, թե. «Ա՛յ ապուշ, սխալ ես զռում, զռալ էլ չգիտես, այդպես չեն զռա»:

9. Սողոմոն Սողոմոնյանը օծվել է 7-րդ դարի նշանավոր բանաստեղծ, շարականների հեղինակ Կոմիտաս կաթողիկոսի անունով:

10. Բեռլինի կայսերական համալսարանի ուսման վարձը օգնում էին հոգալ Խրիմյան Հայրիկն ու Ալեքսանդր Մանթաշյանը, բայց քանի որ այլ միջոցներ չուներ, Կոմիտասը ստիպված էր կրճատել սնունդը՝ օրական սնվելով մեկ անգամ կամ առհասարակ հրաժարվելով սննդից:

September 12

Космос

Задание 1.
Составьте фантастический рассказ- описание об инопланетянине.

В космосе бесчисленное количество планет. Возможно, на многих из них есть инопланетная жизнь, которая отличается от земной.
Представьте существо с (каким?) зелёным_________ телом, (какой?) _нежный_________ кожей, __________ (с какой?) головой, _Огромный_________ (с

какими?) руками, __короткими________ (с какими?) ногами  длинными.
Он кушает (что?) __пиццу________ . Инопланетянин живёт (где?) __в Луне________ . Как он передвигается по планете?
У него есть друзья? нет Он ходит в школу? да Как его зовут? Лунатик.

Задание 2. Ответьте на вопросы
Космос (какой?) Без конечной
Солнце (какое?) Яркое
Планета Земля (какая?) Круглая

Задание 3.
Распределите слова в три столбика
1. Предмет (отвечает на вопросы кто? что?)
2. Признак ( отвечает на вопросы какой? какая? какое? какие?)
3. Действие (что делать? что сделать?)

Стол, деревянный, стоять, школа, большая, летать, птица, синяя, земная, передвигаться, жить, тело, кожа, голова, планета.

Предмет-Стол, школа, птица, тело, кожа, голова, планета.

Признак-Деревянный, большая, синяя, земная.

Действие-стоять, летать, передвигаться.

September 10

Նամակ թռչնին

Սիրելի թռչուն  դու շատ վառ երևակայություն ունես, ինձ դուր եկավ քո պատմությունը։ Դու դեռ շատ փոքր ես և այդ պատճառով դու չես հասկանում , թե՝ ինչից է շինված աշխարհը։ Եվ մի բան էլ եմ ուզում ասել՝, որ աշխարհը կլոր է և նա կազմված է մի քանի  մասից՝հյուսիս, հարավ, արևմուտք, արևելք։

Սոֆա Բադալյան․

https://youtube.com/shorts/mo27QAywr3I?feature=share

September 9

ԻՄ ԸՆՏԱՆԻՔԸ

Սա իմ ընտանիքն է։ Իմ ընտանիքում ապրում են, միջնեկ քույրիկս, փոքր քույրիկս, մայրիկս, հայրիկս ու ես։ Հայրիկս անունը Հրանտ է, մայրիկս անունը Ամալյա է, իսկ քոույրիկներիս անուներ՝ Սյուզի և Սյունե։ Մենք միասին սիրում ենք խաղալ UNO խաղը։ Սյուզին գնում է դպրոց, իսկ Սյունեն դեռ հինգ ամսական է։ Հայրիկս աշխատում է, իսկ մայրիկս տան գործերն է անում։ Մենք միասին լավ ժամանակ ենք անցկացնում։

Սոֆա Բադալյան 3.1 դասարան

September 8

ԻՄ ԱՇԱՐՀԸ

Իմ աշխարհում կան խոսող կենդանիներ, կան նաև ծիծաղեցնող ծաղիկներ։ Իմ աշխարհում առավոտյան հա՛մ արևն է երևում, հա՛մ էլ՝ լուսինը, այնտեղ մարդիկ կարողանում են ձեռքով պատը կոտրել , բայց այնտեղ կա մի կանոն և այդ կանոնը շատ զարմանալի կանոն է, որովհետև այնտեղ գրված է,որ բոլորը ինչ ուզում են թող անեն և ամեն օր բոլորը պետք է ժպիտով ման գան:

September 7

ԻՄ ԸՆԿԵՐԸ

Սա իմ ընկերն է։ Նրա անունը Մարիա է։ Նա սիրում է նկարել և շփվել ինձ հետ։ Մենք շատ լավ ընկերներ ենք, դասի ժամանակ մենք մեկս մյուսին օգնում ենք։

Սոֆա Բադալյան 3.1 դասարան․

June 6

Վայրի և ընտանի կենդանիներ

Բարև Ձեզ : Ես վայրի կենդանիներից գիտեմ առյուծին, վագրին, եղջերուին և կոկորդիլոսին: Իսկ ընտանի կենդանիներից գիտեմ շանը, կատվին, կովին ձիուն: Ես ընտանի կենդանիներից սիրում եմ ձիուն, իսկ վայրի կենդանիներից սիրում եմ եղջերուին: Ես ձիուն սիրում եմ մոխրագույն, իսկ եղջերուն սիրում եմ մուք շականակագույն:

June 6

Ականջների գանգատը

Մի անգամ իմ ականջները բողոքում էին:Նրանք ասում էին, թե ուզում են ատամ լինել:ԵՎ նրանք հայտվեցին իմ ատամներում: Իսկ հիմա ուշում ենք լինել աչքեր: ԵՎ դարձան աչքեր բայց փաշմանեցին և ասացին չենք ուզում փոխվել ուզում ենք մնալ ոնց, որ կանք:

Սոֆա Բադալյան

May 30

Ստեղծում ենք լաբիրինթներ

Այսօր մենք դասարանում ստեղծել ենք ամառային և հետաքրքիր լաբիրինթոսներ: Իմ լաբիրինթոսը դժվար է լուծել, քանի որ, օղակի համար փորձությունները շատ են: Ես հավանեցի իմ լաբիրինթոսը և կառաջարկեմ, որ իմ ընկերները անցնեն: