April 23

Կախարդական պարտեզը

Կար չկար մի պարտեզ կար, որտեղ միշտ տարօրինակ բաներ էին տեղի ունենում։ Մի անգամ ես մտա այդ պարտեզ և տեսա, որ բոլոր կենդանիներն ու բույսերը միասին թեյախմություն էին կազմակերպել։ Ես աչքերիս չէի հավատում, բայց հենց այդ պահին մի ուռենի թեքվեց իմ կողմ և ասաց․

-Միացիր մեզ, մենք քեզ հրուշակեղեն կհյուրասիրենք։

-Դե արի՛, արի մեզ հետ զվարճացիր,-ասաց մի նրբագեղ վարդ, և իր կանաչ տերևը ուղղեց դեպի շոկոլադե սալիկը։

Ես շա՜տ ապշած էի, բայց քանի որ ես շատ եմ սիրում բնությունը, ես չմերժեցի իմ նոր ընկերներին, և միացա նրանց։ Մենք միասին այնքան զվարճացանք, որ մութն ընկավ, բայց դա մի կողմ․ հորդառատ անձրև սկսվեց։

-Մի՛ մտածիր, դու կարող ես միանալ մեզ և մեզանից մեկի տակ ննջել,-ասաց իմ նոր ընկեր ծիրանենին, ում մականունը  Ծիրանագույն ծաղիկ էր։

Ես պառկեցի նրա գեղեցիկ ճյուղերի տակ և ննջեցի, բայց երբ արթնացա հայտնվեցի իմ մահճակալում և այդ պահին հասկացա, որ դա երազ էր, մի գարնանային չքնաղ երազ։


Posted April 23, 2024 by sofabadalyan in category հորինուկներ, մայրենի, Paint

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*