April 29

Փոքրիկ Իշխանը պատմվածքի մասին

Իմ ամենասիրելի պատմվածքներից մեկը կոչվում է Փոքրիկ Իշխան և այդ պատմվածքը այնքան հայտնի է դարձել, որ նրա մասին մուլտֆիլմ են ստեղծել։ Պատմվածքը մի փոքրիկ տղայի մասին էր և նրա նոր ընկերների, նա ճամփորդում էր մոլորակից մոլորակ և ձեռք բերում նոր ընկերներ։ Այս պատմվածքը նաև ուսուցողական էր, այն մեզ սովորեցնում է այն, որ մեր ընկերները մեզ համար շատ մեծ նշանակություն ունեն և այն, որ փոքր լինելով դու անհոգս ես լինում և ունենում շատ ընկերներ։

April 29

How I spent a Hot Summer Day?

Summer is nice seasen and it’s the most relaxing time. Usealy the day is longer and nights is shorter. The people get to enjoy their summer, they playing in park with tennis, football, basketball. A Hot Summer Day I eat and drink cold things. I like ice-cream and in hot days I eat that. In hot days I often go to pool and all day swimming.

April 29

Անգլերեն.ապրիլի՝29-մայիսի՝03

ՈՒսումնական նախագիծ՝ Քերականական շաբաթ

Կրկնություն ներկա անորոշ (The Present Indefinite Tense) ժամանակը՝ սովորություն դարձած, պարբերաբար կրկնվող գործողություն ցույց տալու նշանակությամբ

Ներկա անորոշ ժամանակը անձին բնորոշող գործողություն ցույց տալու նշանակությամբ.

Կանոնավոր և մի շարք անկանոն բայերի անորոշ անցյալ (The Past Indefinite Tense) ժամանակը.

Էլէկտրոնային առաջադրանքներ՝

1, The Present Indefinite Tense

2, The Past Indefinite Tense

Առաջադրանքներ՝

1)գրել ամառվա մասին շարադրություն-How I spent a Hot Summer Day?-վերնագրով

2)օգտագործել ՝summer,usually,season, the day is longer and nights are shorter,it’s the most relaxing time,get to enjoy their summer,a Hot Summer Day.Eat and drink cold things

April 29

Մայիսյան ֆլեշմոբի իմ կազմած առաջադրանքը

1. Արդվ, ումնաշկա, աչկակ, կիմսահ, ծղակաիևրա։ Այս բառերում թաքնված են ծաղիկների անվանումներ, գտե՛ք և գրե՛ք դրանք։

2. Գրե՛ք հետևյալ բառերի հայերեն տարբերակը՝մառոժնի,կառավաթ, հայաթ, պադագոլնիկ, դիվան,շկաֆ, լիֆտ։

April 28

Երևան քաղաքը իր թաղամասերով

Երևան քաղաքը կազմված է 12 վարչական շրջանից և ամեն վարչական շրջան ունի իր թաղամասը։ Ամենամեծ տարածք ունեցող վարչական շրջանը դա Էրեբունի վարչական շրջանն է, այն կազմում է մոտավորպես 48,41 կմ²։ Էրեբունի վարչական շրջանը ունի 8 թաղամաս՝ Արգիշտի, Էրեբունի, Նոր Արեշ, Նոր Բութանիա, Մուշավան, Աարիթաղ, Վերին Ջրաշեն, Վարդաշեն։ Ամենաքիչ տարածք ունեցող վարչական շրջանը դա Նորք Մարաշն է, այն ունի 4,60կմ²։ Իսկ ամենաշատ բնակչություն ունեցող վարչական շրջանը դա Շենգավիթն է, այդ վարչական շրջանի բնակչությունը 2015թ․-ի տվյալներով եղել է՝ 138.600։ Ամենաքիչ բնակիչ ունեցող վարչական շրջանը դա Նուբարաշենն է ըստ 2015թ․-ի այն ունի 9 800 բնակիչ։ Այն թաղամասը, որտեղ ես բնակվում եմ գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և այն կոչվում է Զորավար Անդրանիկի թաղամաս։<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը նույնպես գտնվում է Զորավար Անդրանիկի թաղամասում։Այս թաղամասում է նաև գտնվում իմ ամենասիրելի պուրակներից մեկը, որտեղ գտնվում է՝Սբ․ Երրորդություն եկեղեցին։ Իսկ իմ ամենասիրելի ժամանցի վայրերից մեկը դա՝ <<կինո Հայաստան>> կինոթատրոնն է, որը նույնպես գտնվում է մեր թաղամասում։

April 25

Թեստային աշխատանք

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղ□այր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հար□ուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Continue reading
April 23

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը

Մաս 1

Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերին, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:

Մաս 2
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:

Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

1.Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Շրջապատում բույսերը աճում են՝ անտառներում, մարգագետիններում, դպրոցամերձ և տնամերձ վայրերում նաև փողոցների եզրերին։

2.Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Բույսն ունի ստորգետնյա և վերգետնյա հատվածներ, որոնք կազմում են արմատը, ցողունը և տերևները։ Բույսի օրգաններն են՝արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, սերմը, պտուղը։և

3.Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսի աճի համար անհրաժեշտ պայման է այն, որ մարդիկ պետք է ջրեն նրանց և պահեն հարմարավետ տարայի մեջ։

4. Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Բույսի կենսագործունեության դրսևորման ձև է նաև այն, որ բույսն ոնի շատ լավ հոտ և այն շա՜տ բուրավետ է։

5.Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում։

Բույսերը մարդու կյանքում շատ կարևոր են, նրանք շնչում են ածխաթթու գազը և փոխարենը մարդկանց համար արտաշնչում թթվածին։

April 23

Կախարդական պարտեզը

Կար չկար մի պարտեզ կար, որտեղ միշտ տարօրինակ բաներ էին տեղի ունենում։ Մի անգամ ես մտա այդ պարտեզ և տեսա, որ բոլոր կենդանիներն ու բույսերը միասին թեյախմություն էին կազմակերպել։ Ես աչքերիս չէի հավատում, բայց հենց այդ պահին մի ուռենի թեքվեց իմ կողմ և ասաց․

-Միացիր մեզ, մենք քեզ հրուշակեղեն կհյուրասիրենք։

-Դե արի՛, արի մեզ հետ զվարճացիր,-ասաց մի նրբագեղ վարդ, և իր կանաչ տերևը ուղղեց դեպի շոկոլադե սալիկը։

Ես շա՜տ ապշած էի, բայց քանի որ ես շատ եմ սիրում բնությունը, ես չմերժեցի իմ նոր ընկերներին, և միացա նրանց։ Մենք միասին այնքան զվարճացանք, որ մութն ընկավ, բայց դա մի կողմ․ հորդառատ անձրև սկսվեց։

-Մի՛ մտածիր, դու կարող ես միանալ մեզ և մեզանից մեկի տակ ննջել,-ասաց իմ նոր ընկեր ծիրանենին, ում մականունը  Ծիրանագույն ծաղիկ էր։

Ես պառկեցի նրա գեղեցիկ ճյուղերի տակ և ննջեցի, բայց երբ արթնացա հայտնվեցի իմ մահճակալում և այդ պահին հասկացա, որ դա երազ էր, մի գարնանային չքնաղ երազ։

April 23

Healthy Mind In A Healthy Body

SPORT IS GOOD FOR HEALTH
Mike is 10. He is in the fourth form. He is fond of sports. He runs and does
exercises every day. Mike goes in for swimming. He is one of the best
swimmers at school. But he is not only a good swimmer. He is good at
basketball and tennis as well. His coach says: ‘Sport is important for your
health. You must do exercises. You must go in for sport.’

Continue reading