April 28

Երևան քաղաքը իր թաղամասերով

Երևան քաղաքը կազմված է 12 վարչական շրջանից և ամեն վարչական շրջան ունի իր թաղամասը։ Ամենամեծ տարածք ունեցող վարչական շրջանը դա Էրեբունի վարչական շրջանն է, այն կազմում է մոտավորպես 48,41 կմ²։ Էրեբունի վարչական շրջանը ունի 8 թաղամաս՝ Արգիշտի, Էրեբունի, Նոր Արեշ, Նոր Բութանիա, Մուշավան, Աարիթաղ, Վերին Ջրաշեն, Վարդաշեն։ Ամենաքիչ տարածք ունեցող վարչական շրջանը դա Նորք Մարաշն է, այն ունի 4,60կմ²։ Իսկ ամենաշատ բնակչություն ունեցող վարչական շրջանը դա Շենգավիթն է, այդ վարչական շրջանի բնակչությունը 2015թ․-ի տվյալներով եղել է՝ 138.600։ Ամենաքիչ բնակիչ ունեցող վարչական շրջանը դա Նուբարաշենն է ըստ 2015թ․-ի այն ունի 9 800 բնակիչ։ Այն թաղամասը, որտեղ ես բնակվում եմ գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում և այն կոչվում է Զորավար Անդրանիկի թաղամաս։<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրը նույնպես գտնվում է Զորավար Անդրանիկի թաղամասում։Այս թաղամասում է նաև գտնվում իմ ամենասիրելի պուրակներից մեկը, որտեղ գտնվում է՝Սբ․ Երրորդություն եկեղեցին։ Իսկ իմ ամենասիրելի ժամանցի վայրերից մեկը դա՝ <<կինո Հայաստան>> կինոթատրոնն է, որը նույնպես գտնվում է մեր թաղամասում։


Posted April 28, 2024 by sofabadalyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*