April 23

Կախարդական պարտեզը

Կար չկար մի պարտեզ կար, որտեղ միշտ տարօրինակ բաներ էին տեղի ունենում։ Մի անգամ ես մտա այդ պարտեզ և տեսա, որ բոլոր կենդանիներն ու բույսերը միասին թեյախմություն էին կազմակերպել։ Ես աչքերիս չէի հավատում, բայց հենց այդ պահին մի ուռենի թեքվեց իմ կողմ և ասաց․

-Միացիր մեզ, մենք քեզ հրուշակեղեն կհյուրասիրենք։

-Դե արի՛, արի մեզ հետ զվարճացիր,-ասաց մի նրբագեղ վարդ, և իր կանաչ տերևը ուղղեց դեպի շոկոլադե սալիկը։

Ես շա՜տ ապշած էի, բայց քանի որ ես շատ եմ սիրում բնությունը, ես չմերժեցի իմ նոր ընկերներին, և միացա նրանց։ Մենք միասին այնքան զվարճացանք, որ մութն ընկավ, բայց դա մի կողմ․ հորդառատ անձրև սկսվեց։

-Մի՛ մտածիր, դու կարող ես միանալ մեզ և մեզանից մեկի տակ ննջել,-ասաց իմ նոր ընկեր ծիրանենին, ում մականունը  Ծիրանագույն ծաղիկ էր։

Ես պառկեցի նրա գեղեցիկ ճյուղերի տակ և ննջեցի, բայց երբ արթնացա հայտնվեցի իմ մահճակալում և այդ պահին հասկացա, որ դա երազ էր, մի գարնանային չքնաղ երազ։

April 16

Վահագնի ծնունդը

 Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի.

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ:

Ընդ եղեգան փող ծո՛ւխ ելանէր,

Ընդ եղեգան փող բո՛ց ելանէր.

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ:

Նա հուր հեր ունէր,

Բո՛ց ունէր մօրուս,

Եվ աչկունքն էին արեգակունք:

Continue reading
March 9

Համերգ․Հովհաննես Թումանյան

Վտակը ժայռից ներքև է թռչում,

Թափ առած ընկնում քարերի գլխին,

Զարկում ավազին, շաչում է, ճչում,

Ճչում անհանգիստ, փրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձայնով պառաված,

Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,

Այնպես է ծերուկ անտառը կամաց

Արձագանք տալիս ջրի աղմուկին։

Այնինչ բնության զվարթ համերգի

Ունկնդիրն անխոս, հավիտենական,

Ժայռը մտախոհ՝ իր մռայլ մըտքի

Ետևից ընկած՝ լսում է նրան։

Continue reading
March 4

My family

I have so big family. My father, mother, two sister and me. My father’s name is Hrant Badalyan. He is 37 year’s old. My mother’s name is Amalia Ohanyan. She is 37 year’s old. I have one medium and one baby sister. My medium sister’s name is Syuzi Badalyan. She is 8 year’s old. My baby sister’s name is Syune Badalyan. She is 2 year’s old. My father’s profession is shipper. My mom’s profession is psichologist. My medium sister goes school. My two sisters eys and hairs is brown. Their nose is small. Their character is good. They kind, funny and joker. My mom’s and dad’s character is good. They are smart, kind, brave, strong and joker. I love my family.

March 2

Happy mother’s day

My mom’s name is Amalia Ohanyan. She is 37 year’s old․ My mom has three children. My mother’s profession is psychologist. My mother’s character is so good. She is funny, kind and smart. My mother like painting, cooking, watching TV shows. I remember from my childhood about my mom, that we play with toys and go to park. I help my mom with housework, I sweep the floor. She painting with me, she walking with me. For our famliy my mom cooking, working.My mom has green eys. My mother has brown hair. My mother has small nose. Thank you mom for your caring.

February 15

Երկու սև ամպ․Հովհաննես Թումանյան

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Continue reading
December 4

Ձմռան կախարդանքը

Մի օր ես արթնացա, նախաճաշեցի և գնացի դպրոց։ Դպրոցի ճանապարհին նկատեցի, որ կանաչ խոտը կարծես ներկվել է ճերմակ, սպիտակ գույնով։ Կողքիս կանգնած էր քույրս, և հանկարծ նա ասաց ինձ․

-Այս ի՞նչ բան է, էլ կանաչ, փափուկ խոտ չի մնացել։

-Ես էլ չգիտեմ,-պատասխանեցի ես։

-Դե արի դիպչենք այդ սպիտակավուն գորգին,-ասաց քույրս և վազեց դեպի այդ ճերմակ գորգը։

Եվ հանկարծ նա դիպավ այդ գորգին, և իր դիպաց հայտնվեց, մի մարդուկ։ Նրա անունը ձնեմարդուկ էր, և նա սկսեց զննել մեզ։ Սկզբում մենք շա՜տ զարմացած էինք, բայց հետո ընտելացանք նրա հետ։ Նրա հետ խաղում էինք ձնագնդի և զվարճանում, բայց միևնույն է չէինք հասկանում, թե ինչ է կատարվում։ Եվ հանկարծ ես նայեցի ժամին, պարզվեց, որ շուտով դասերը սկսվելու են, և ես ու քույրս վազեցինք դպրոց։

-Այս ո՞ւր եք գնում,-հարցրեց ձնեմարդուկը և կախեց վերևի շուրթը։

-Մենք գնում ենք դպրոց,-պատասխանեց քույրս։

-Դպրոցն ի՞նչ է, ես չեմ ուզում, որ դուք գնաք այդ դպրոց,- ասաց ձնեմարդուկը։

-Դե լավ, մի՛ նեղվիր, մենք դպրոցից վերադառնալուց կխաղանք քեզ հետ,-ասացի ես և քրոջս ձեռքը բռնած վազեցի դեպի դպրոց։ Ետ գալու ճանապարհին մենք գնացինք դեպի ձնեմարդուկը, բայց այդպես էլ, նրան չգտանք։ Ու այդ պահին ես և քույրս հասկացանք, որ մեզ հյուր էր եկել ձմռան կախարդանք, և նա մեզ բերել էր մի գեղեցիկ բնություն։

November 23

Խորամանկ նապաստակը

Կար չկար մի նապաստակ կար, անունը՝ Նապո։ Նապոն անտառի ամենախորամանկն էր։ Երբ որ հանդիպում էր մի գազանի, շփոթեցնում էր նրան և փախչում։ Մի անգամ էլ հանդիպում է մի որսորդի, և ձևացնում է, թե սատկած է։ Էս որսորդը երկար մտածում է, նայում նապաստակին, հասկանում, որ իրեն սատկած միս պետք չի ու գնում։ Նապաստակն էլ վեր է կենում և գոհ-գոհ շարունակում է իր ճամփան։