January 24

Ի՞նչ սովորեցի ես ճամբարում

  1. Ի՞նչ գիտեմ ես կինոյի մասին

Կինոն ստեղծվել է 130-տարի առաջ, մոտավորապես՝ 1895թ․-ին։ Առաջին ֆիլմը ստեղծողները եղել են՝ Լուի և Օգյուստ Լումիերները։ Նրանք եղել են գիտնականներ, և ցանկացել են կատարել մի էքսպերիմենտ, որը կապ ուներ ֆիլմի հետ։ Նրանք Տեսախցիկը տեղադրել են գնացքի կայարանում , և նկարահանել սև ու սպիտակ վավերագրական ֆիլմ։ Եվ քանի որ նրանք Ֆրանսիացիներ էին, կինոյի հայրենիքը Ֆրանսիան է։ Մենք նաև իմացել ենք ֆիլմերի երեք ժանրերը՝ վավերագրական, խաղարկային, ռեպորտաժ։ Իրականում Լուի և Օգյուստ եղբայրները միայն մեկ ֆիլմ չեն նկարել, այլ նաև խաղարկային ֆիլմեր։Վավերագրական ֆիլմը դա այն է, որ ֆիլմում դերասաններ չեն խաղում։Խաղարկային ֆիլմն այն է, որ ֆիլմում դրասաններ են խաղում։ Իսկ ռեպորտաժն այն է, որ ֆիլմում հեղինակը իրավունք ունի խոսալու, և ռեպորտաժները նկարվում են հեռուստատեսության համար։ Առաջին վավերագրական և խաղարկային ֆիլմերը կոչվել են՝ <<Գնացքի ժամանումը>> և <<Ջրված ջրողը >>։ Նաև մենք իմացել ենք, որ Լումիեր եղբայրները կազմակերպել էին ֆիլմի ցուցահանդես, այդ պատճառով էլ մարդիկ համարում էին, որ առաջին շարժվող պատկերը ստեղծել էին նրանք: Եվ ամենակարևորն այն է, որ առաջին ֆիլմերը եղել են՝ սև ու սպիտակ, անձայն, և տևողությունը եղել է ընդամենը մեկ րոպե։

Continue reading
January 23

Հունվարյան ճամբար (23.01.2024)

Այսօր լրագրող-լուսանկարիչների ջոկատը մասնակցեց ընդհանուր պարապունքին, որից հետո գնաց դասարան։ Դասարանում մենք աշխատեցինք համակարգիչներով, այնտեղ ամփոփելով այս երկու շաբաթը։ Երկրորդ դասաժամին մենք մասնակցեցինք մարմնամարզությանը և խաղացինք գործնագործ։ Դասարան վերադառնալուց հետո, մենք դիտեցինք Աննա Ֆրանկի մուլտֆիլմը ամբողջությամբ։ Նաև դիտեցինք մի ռեպորտաժ, որը պատմում էր, թե ինչպես են մարդիկ ապրում աֆրիկայում։ Ընդմիջելուց հետո մենք խաղացինք աթոռներով զվարճալի խաղեր, և օրն ամփոփելուց հետո գնացինք տուն։

January 23

Հունվարյան ճամբար (22.01.2024)

Երկուշաբթի օրը մենք գնացինք զբոսնելու, քանի որ մենք նախապես ծանոթացել էինք փողոցային-քաղաքային լուսանկարչությանը մենք որոշեցինք օգտագործել այդ ժանրը։Մենք շատ նկարներ նկարեցինք, և շրջեցինք տարածքում։ Մի մասը լուսանկարեց մայրուղիները, իսկ մյուս մասը բակերը։ Ես և իմ ընկերները նաև լուսանկարեցինք ֆուտբոլ խաղացող երեխաներին։ Վերադառնալուց հետո մենք դիտեցինք մի ռեպորտաժ,որը պատմում էր՝ Հյուսիսային Կորեայի մասին։

January 19

Հունվարյան ճամբար (19.01.2024)

Այսօր մեր ջոկատի առաջին դասաժամը՝ անգլերենն էր։ Մենք ավագ դպրոցի 12-րդ դասարանի սովորողների հետ խաղացինք պանտանիմա, և պատասխանները հնչեցրեցինք անգլերեն տարբերակով։ Երկրորդ դասաժամին մենք մասնակցեցինք սովորող-սովորեցնող նախագծին, և 3.1 դասարանին սովորեցրեցինք պարել՝ Կարնո Քոչարի, Ապարանի Գյովնդ։ Երրորդ դասաժամին մենք այցելեցինք՝ ագարակ։ Այնտեղ ուսումնասիրեցինք կենադանիներին, և սանրեցինք ձիերին։ Նաև գնացինք շների վանդակների մոտ և շներին այնտեղից դուրս հանելով գրկեցինք նրանց, և քայլեցինք նրանց հետ։ Մենք նաև վարեցին ձի, ում անունը՝ Մաշա էր։ Մաշան ամենախելոք ձին էր ագարակում, այդ պատճառով բոլորը միայն նրա վրա էին նստում։ Օրվա վերջում մենք ամփոփեցինք շաբաթը, և գնացինք տուն։*

January 19

Ճամբարային աշխատակարգ (08․01․24-19․01․24)

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվարի 9 -31-ը մեկնարկում է ամենամյա նախագծային-ստուգատեսային ճամբարը

Վայր՝ Հյուսիսային դպրոց — պարտեզ

Մասնակիցներ՝ 4-5-րդդասարանցիներ

Տևողությունը՝ հունվարի 9-26

Ջոկատավար՝ Նելլի Օսիպյան

Ծանոթացեք ճամբարի շրջանակում իրականացվող նախագծին այստեղ։

Ջոկատը կմասնակցի․

1․Այց դեպի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

2․Սովորող-սովորեցնող նախագծեր

3․Ձմեռային ազգագրական փառատոն

Ջոկատի մասնակիցներն են ՝

  1. Հանա Բաղդասարյան
  2. Զառա Բեգլարյան
  3. Ալեքսանդր Ավետիսյան
  4. Օֆելի Զեյնալյան
  5. Արևիկ Ներսիսյան
  6. Յանա Բոլունց
  7. Սուրեն Գևորգյան
  8. Սոֆա Բադալյան
  9. Սերժ Հովհաննիսյա
  10. Նունե Մովսեսյան
  11. Արիանա Պետրոսյան
  12. Արփի Վարդանյան
  13. Էլինա Ուռումյան
  14. Վիկա Միսակյան
  15. Գրեգ Եագուպեան
  16. Մարգարիտա Օգանովա
  17. Կամայ Աալիյահ
  18. Գաբրիելյան Էմիլի
  19. Մարկ Աբրոյան
  20. Սյունե Բադալյան
  21. Աբքար Արիանա

Աշխատակարգը ըստ օրերի

Հունվարի 8, երկուշաբթի

09։00-09։20 Ճամբարային ընդհանուր պարապմունք Հյուսիսում
1․09։00-10։05 Կինոյի պատմություն( ստեղծում, հեղինակներ, հայտնագործություններ), աշխարհի առաջին ֆիլմերի դիտում, կինոյի գյուտի հեղինակ Լյումիեր եղբայների մասին ինֆորմացիոն տեսանյութի դիտում։
2․ 10։10-10։55 Խաղ՝ հարց ու պատասխան, ամփոփում ստացած գիտելիքների։
3․ 11:50-12:35  Չապլինի <<Փոքրիկը >> Ֆիլմի դիտում։
4․ 12։30-12:50 Ընդմիջում
5․ 12։50-13։30 Ինտերակտիվ խաղեր։

Հունվարի 9, երեքշաբթի

  • 09։00-09։20 Ճամբարային ընդհանուր պարապմունք Հյուսիսում
  • 09։20-10:05 Կինոյի տեսակները։ Վավերագրական, խաղարկային, հեռուստատեսային ֆիլմերի տարբերությունները։
  • 10:10-10:55   Ռեպորտաժի դիտում աշխարհի ամենացուրտ բնակավայրի մասին, ծանոթացում կենցաղի ու բնակլիմայական պայմանների հետ։
  • 11:00-11:45   Ռեպորտաժի դիտում Նեպալի մասին, ծանոթացում կենաղի և սննդի մշակույթի հետ։
  • 11:50-12:35   Ինտերակտիվ խաղեր
  • 12։30-13։30  Ագարակ, ռեպորտաժի նկարահանման փորձ

    Հունվարի 10, չորեքշաբթի
  • 09։00-09։20  Ճամբարային ընդհանուր պարապմունք Հյուսիսում
  • 09։20-10:05 Երկու օրվա ստացած գիտելիքի կրկնություն, հարց ու պատասխան վիդեոյի նկարահանում
  • 10:10-10:55   Մարզական պարապմունք
  • 11:00-11:45   Չապլինի <<Նոր ժամանակներ >> ֆիլմի դիտում
  • 11:50-12:35  Ինտերակտիվ Խաղեր
  • 12։30-12:50 Ընդմիջում
  • 12։50-13։30  Զբոսանք, լուսանկարչական դաս (պլան, ռակուրս)

    Հունվարի 11, հինգշաբթի
  • 09։00-09։20 Ճամբարային ընդհանուր պարապմունք Հյուսիսում
  • 09։20-10:05  Հաջորդ օրվա, դեպի Կոնդ ճամփորդության քննարկում, ինֆորմացի Կոնդի մասին, ճամփորդության ընթացքում իրենց առաջ դրված խնդիրների վերլուծություն
  • 10:10-10:55   Ինտերակտիվ խաղեր
  • 11:00-11:40  Աշխարհի լավագույն լուսանկարիչների հետ ծանոթություն, նրանց աշխատանքների դիտում։
    11։40-13։35 Այց Գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

    Հունվարի 12, ուրբաթ
  • 09։00- 09։20 Ճամբարային ընդհանուր պարապմունք Հյուսիսում
  • 09։20- 10:05  Ճամբարային անհատական նախագծերի քննարկում։
  • 10:10 - 10:55    Պարերգերի ուսուցում։
  • 11:00 - 11:40  Հյուսիսային Կորեայի մասին ռեպորտաժի դիտում, քննարկում
    11։40 - 12։20  Աննա Ֆրանկի օրագիրը գրքի, պատմական իրադարձությունների, մուլտֆիլմի դիտում, քննարկում։
    12։50-13։30  Լուսանկարչական աշխատանք ստուդիայում։


    Երկրորդ շաբաթ

    Հունվարի 15, Երկուշաբթի
  • 09։00-09։20  Ճամբարային ընդհանուր պարապմունք Հյուսիսում
  • 09։20-10:05 Հայկական կինոյի ստեղծում, առաջին հայկական ֆիլմի դիտում։
  • 10:10-10:55   Քսան րոպե ինտերակտիվ խաղեր, ճանապարհվել դեպի Ագարակ
  • 11:00-11:45   Ձիավարություն ընկեր Միշայի հետ
  • 11:50-12:35  Ձիավարություն և դետդարձ դեպի Հյուսիսային դպրոց
  • 12։30-12:50 Ընդմիջում
  • 12։50-13։30  Մարմնամարզություն

    Հունվարի 16, Երեքշաբթի
  • 09։00-09։20  Ճամբարային ընդհանուր պարապմունք Հյուսիսում
  • 10։00 Արտագնա ճամփորդություն դեպի Կոնդ
  • 13։30  Վերադարձ
    • Հունվարի 17, չորեքշաբթի
  • 09։00-09։20  Ճամբարային ընդհանուր պարապմունք Հյուսիսում
  • 09։20-10:05 Ինտերակտիվ Խաղեր
  • 10:10-10:55   Մարզական պարապմունք
  • 11:00-11:45   Աշխատանք ստուդիայում (փորձելու ենք ալյուր ցանել մաղով, և որսալ թափվելու պահը, նկարել թափվող ալյուրի հատիկները)
  • 11:50-12:35   Աշխատանք ստուդիայում
  • 12։30-12:50  Ընդմիջում
  • 12։50-13։30  Ժամանակակից հայ լուսանկարիչներ (Սուրեն Մանվելյան, Բերտա Մարտիրոսյան, Կարեն Խաչատրյան), Կամեռա օբսկուրա
    • Հունվարի 18, հինգշաբթի
  • 09։00-09։20  Ճամբարային ընդհանուր պարապմունք Հյուսիսում
  • 10։00 Ճամփորդություն դեպի Սարի Թաղ
  • 13։30 Վերադարձ դպրոց

    Հունվարի 19, Ուրբաթ
  • 09։00-09։20  Ճամբարային ընդհանուր պարապմունք Հյուսիսում
  • 09։20-10:05 Ինտերակտիվ Խաղեր
  • 10:10-10:55   Պարերգերի ուսուցում
  • 11:00-11:45   Քայլք դեպի գնացքի գծեր
  • 11:50-12:35   Լուսանկարչական աշխատանք
  • 12։30-12:50  Ընդմիջում
  • 12։50-13։30  Ռեպորտաժի դիտում։

January 17

Ճամփորդություն դեպի Կոնդ թաղամաս

Հունվարի 17-ին մեր ջոկատը գնաց Կոնդ թաղամաս, այնտեղ մենք ուսումնասիրեցինք Կոնդում գտնվող 17-րդ դարին կառուցված Սբ․ Հովհաննես եկեղեցին։ Նաև մենք իմացանք, որ Սբ․ Հովհաննես եկեղեցուց առաջ այդ վայրում եղել է փոքրիկ եկեղեցի, բայց երկրաշարժի պատճառով եկեղեցին քանդվել է։ Մենք մի փոքր շրջեցինք Կոնդի փողոցներով, լուսանկարեցինք տները, և տեսանք ՝ Դվին հյուրանոցը։ Մեր ջոկատավարը ճամփորդության ընթացքում մեզ պատմում էր շատ փաստեր Կոնդի մասին։ Օրինակ՝ մարդիկ մինչև օրս ունեն ջրի խնդիր, և առավոտից մինչև երեկո նրանք կանգնում են հերթ՝ ջրի համար։ Մենք շրջեցինք Կոնդի փոքրիկ անկյուններով, տեղի բնակիչներից հարցազրույց վերցրեցինք, ևս լուսանկարեցինք, և հասանք մզկիթ։ Այդ մզկիթը կառուցել էր Պարսիկ մի պարոն, ով այդ մզկիթը վաճառել էր հայ մի ընտանիքի, և այդ մզկիթը 6 սերունդ անցնելով հասել է այդ տոհմի երեխաներին։ Եվ այդ ընտանիքը մսկիթի առաջին հարկը դարձրել է սրճարան։ Նաև այդտեղ տեղացիները տիկնիկագործությամբ են զբաղվում։ Տանտիրուհին մեզ ասաց, որ 1915թ․-ից հետո այդ փոքրիկ մսկիթում բնակվել է 15 ընտանիք,իսկ հիմա ընդամենը 5:

January 15

Ճամփորդում դեպի Ջրվեժի անտառապարկ

Այսօր լրագրող-լուսանկարիչների ջոկատը գնացել է Ջրվեժի անտառապարկ։ Այնտեղ մենք հաղթահարել ենք բարձունքը, և խաղացել ձնագնդի։ Նաև ուսուցիչների օգնությամբ մենք սահել ենք դահուկներով և սահնակներով։ Նաև մենք լուսանկարել ենք այնտեղի հիանալի բնությունը և պատրաստել ձնեմարդ։ Ես և իմ ընկերները թավալ էինք գալիս այնտեղի ձյան մեջ և ցանկանում կրկին այնտեղ վերադառնալ։

January 11

Հունվարյան ճամբար 11.01.2024

Այսօր լուսանկարիչների ջոկատը մասնակցեց ընդհանուր պարպունքին, որից հետո մենք խոսեցինք թատրոնի մասին։ Իմացանք, թե երբ է ստեղծվել թատրոնը, քանի տարի առաջ, և ովքեր էին խաղում դերերը։ Նաև մեր ջոկատը դիտեց մի վավերագրական ֆիլմ՝ Ռուսաստանի գյուղերից մեկի՝ Յամալի մասին։ Մենք խաղացինք ձողիկով և թղթիկներով մի խաղ, և դուրս եկանք բակ։ Բակում խաղացինք, և գնացինք՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց։ Այնտեղ մենք սահեցինք չմուշկներով, և անցկացրեցինք գոհացուցիչ ժամանակ։

January 10

Հունվարյան ճամբար 08.01.2024-10.01.2024

Այս ճամբարային օրերի ընթացքում լրագրող-լուսանկարիչների ջոկատում ես անցկացրել եմ ուսումնալի օրեր։ Առաջին օրը մենք՝ մասնակցել ենք ընդհանուր պարապունքին, որից հետո դիտել ենք Չարլի Չապլինի մասին ֆիլմը։Նաև մենք իմացել ենք, թե երբ է ստեղծվել առաջին ֆիլմը, և դիտել առաջին՝ վավերագրական և խաղարկային ֆիլմերը։ Երկրորդ օրը մեր ջոկատը սովորել է ֆիլմերի ժանրերը, և խաղացել մակարոններով խաղ, նաև մենք գնացել ենք ագարակ, որտեղ կենդանիների մասին նկարել ենք վավերագրական ֆիլմեր։ Երրորդ օրը լուսանկարիչների ջոկատը ամփոփել է երկու օրերը, և կիսատ դիտել Չապլինի ամենահայտնի՝ <<Նոր ժամանակներ>> ֆիլմը։ Նաև մեր ջոկատը խաղացել է երկու զվարճալի խաղ՝ փուչիկով և բաժակով, գնդակով և բաժակով։