November 4

Ճամփորդապատում

Երեկ ես և իմ դասարանը գնացել էինք Կոտայքի մարզ՝ Բջնի գյուղ։ Սկզբում մենք այցելեցինք՝ Բջնի գյուղի միջնակարգ դպրոց, այնտեղ շրջեցինք դասարաններում։ Նաև ձեռք բերեցինք նոր ընկերեներ, ծանոթանալով այնտեղի չորրորդ դասարանի սովորողների հետ։ Այնտեղ ասմունքեցինք և երգեցինք ու շարունակեցինք մեր ճանապարհը։ Դրանից հետո գնացինք Սուրբ Աստվածածին եկեղեցի։ Եկեղեցու բակում մի փոքր հանգստացանք և մտանք ներս, եկեղեցում մենք երգեցինք հոգևոր երգեր։ Որից հետո արտասանեցինք Սահյանի և Կոմիտասի բանաստեղծությունները։ Իսկ ամենավերջում հաղթահարեցինք բարձունքը և հասանք Բջնի ամրոց։ Այնտեղ ուսումնասիրեցինք տարածքը և երգեցինք Հայաստանի մասին երգեր։ Բարձունքից մենք տեսանք ամբողջ գյուղի գեղեցիկ աշնանային պատկերը և Հրազդան գետը։ Եվ այդպես երեկ ես ունեցա տպավորիչ և հիշարժան ևս մեկ օր։

May 8

Ժողովրդական արվեստի թանգարան․ Ճամփորդապատում

Մայիսի 5-ին իմ դասարանը գնաց Ժողովրդական արվեստի թանգարան։ Այնտեղ կային ավելի քան 5 սրահ։ Առաջին սրահում կային փայտե իրեր․օրինակ՝ Կանացիակերպ աղամաններ, վահաններ, գեղեցիկ փայտե իրեր։ Երկրորդ սրահում արծաթե իրեր էին․ օրինակ՝ զարդեր, հսակյական գդալներ։ Նախքան երրորդ սրահ մտնելը, մենք խոշորացույցով դիտեցինք լուցկու վրա փորագրված աշխատանքներ։Երրորդ սրահում շատ գեղեցիկ ավանդական հագուստներ և տրեխներ կային։ Մենք նաև տեսանք ժանյակագործների աշխատանքներ և գնացինք չորրորդ սրահ։ Երրորդ սրահում կային բազմաթիվ գորգեր և կարպետներ, այնտեղ մենք տեսանք վիշապագորգ, աստղագորգ և տարբերեցինք կարպետի և գորգի առանձնահատկությունները։ Չորրորդ սրահում կային խնոցիներ, կարասներ, բայց ամենալավը երազանքի աթոռն էր։ Ես պահեցի իմ երազանքը և ուղարկեցի տիեզերք։ Տեսանյութերը կտեսնեք ներքևում։

April 19

Ճամփորդություն դեպի Բյուրական

Այսօր ես ճամփորդեցի դեպի Բյուրական, այտեղ իմ դասարանը տեսավ <<Արատավազիկ>> եկեղեցին։ Մենք նշեցինք Զատկի տոնը, իսկ հետո մտանք եկեղեցի։ Այդ եկեղեցին խոնարված էր, քանի որ 1840թ-ին եղել է ջրհեղեղ և այն կիսաքանդ է դարձել։ Եկեղեցին անվանել են <<Արտավազիկ>> քանի որ կառուցողը Եղել է Արտավազդ անունով։ Ես շատ կուզեի ևս մեկ անգամ այցելել այնտեղ։ Նաև այտեղ մի նեղ գետ կար, նրա ձայնը եկեղեցու մոտ շատ բարձր էր լսվում։Մենք ծեսը շատ դասարաններով նշեցինք, նաև զատկեձվիկ խաղացինք։Երգերը իհարկե Զատկական էին ու լավը։ Նկարները և տեսանյութերը կտեսնեք ներքևում։

March 15

Ճամփորդություն դեպի տիկնիկային թատրոն

Այսօր իմ դասարանը տոմսեր նվեր ստացավ, և ուղևորվեց դեպի Հ․Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն։ Այտեղ մենք դիտեցինք <<Անխելք մարդը>> հեքիաթը։ Ինձ շատ դուր եկավ և ես հաճույքով դիտեցի։ Ներկայացման ընդացքում դերասանները երգում էին ազգագրական երգեր։ Ներկայացման ժամանակ մի քանի բան փոփոխված էր։ <<Անխելք մարդը>> հեքիաթը իմ ամենասիրելի հեքիաթն է։ Ներկայացման ընդացքում նաև եղավ ընդմիջում։ Իմ տպավորությունները շատ են։ Իմ հարազատ քույրիկը նաև դիտեց իր դասարանի հետ այդ ներկայացումը։Մենք ներկայացումը դիտելուց հետո հասկացանք, որ պետք է միշտ մի բան անելուց առաջ մտածենք։ Եվ շատ լավ սովորենք։

January 26

Ճամփորդություն Արևմտյան դպրոց

Այսօր իմ դասարանը ճամփորդեց դեպի Արևմտյան դպրոց, որպեսզի դիտի երկու ներկայացում։ Այդ ներկայացումներից մեկը Հովաննես Թումանյանի հեքիաթից էր, իսկ մյուսը Աթաբեկ Խնկոյանի՝ <<Շունն ու Կատուն>>, <<Գայլն ու Գառը>>։ Ես շատ տպավորված եմ ներկայացումներից, դերասաններն շատ լավ իրենց դերը խաղացին։ Ներկայացումների սկզբում մեզ տվեցին տոմսեր, այդ տոմսերի վրա պատկերված էին շունն ու կատուն և գառն ու գայլը։ Ես կուզեի նորից գնալ այնտեղ և դիտել նմանատիպ ներկայացում։

January 11

Բրեմենյան Երաժիշտները

Այսօր ես և դասարանս գնացինք Պատանի Հանդիսատեսի թատրոն` դիտելու <<Բրեմենյան Երաժիշտները>> ներկայացումը։ Ես շատ եմ սիրում <<Բրեմենյան Երաժիշտներ>>-ի մուլտֆիլմը, բայց ինձ ավելի շատ դուր եկավ նրանց ներկայացումը։ Ես հավանեցի թագավորի դերը, բայց նաև ինձ դուր եկավ Տրուբատուի դերը։ Ես գիտեմ, որ Բրեմենյան Երաժիշտները հեքիաթը գրել են Գրիմ եղբայրները և կարդացել եմ այն։ Ես շատ եմ սիրում իրենց երգած երգերը, բայց ամենաշատը սիրում եմ ընկերների երգը։

December 15

Տեդդիի արկածները

Երեկ առավոտյան ես և իմ դասարանը գնացինք ֆիլմ դիտելու, որը կոչվում էր <<Տեդդիի արկածները>>։ Ինձ շատ դուր եկավ այդ ֆիլմը։Ֆիլմի հերոսներն էին՝ Տեդդին, Մարիաննան, Բոլան և մի քանի հոգի։ Նաև ինձ սկզբում դուր չէր գալիս Տեդդիի պահվածքը, բայց հետո նա հասկացավ, որ սխալ էր։ Ինձ համար <<Տեդդիի արկածները>> ֆիլմը դարձավ սիրելի։

November 13

Այց Պլանետարյում

Երկու օր առաջ ես դասընկերներիս և դասվարիս հետ գնացի <<Պլանետարյում>>։ Այտեղ դիտեցինք շատ հետաքրքիր և ուսուցողական մուլտֆիլմ, որը կապ ուներ Տիեզերքի հետ։ Ես շատ ու շատ բաներ իմացա տիեզերքի մասին, նաև տեսա մեծ լուսին, որը փչվում էր օդի օգնությամբ։ Մի քանի Տիեզերագնացի և Յուրի Գարինի նկարը։

November 5

Ճամփորդություն Բուսաբանական Այգի

Երեկ ես դասարանիս հետ գնացի Բուսաբանական այգի։ Ես շատ հավանեցի այն, այնտեղ շատ սիրուն բույսեր են աճում, և գեղեցիկ աշնանային ծառեր։ Այնտեղ մենք գեղեցիկ աշխատանք կատարեցինք, աշնանաշին տերևներից։ Ես և իմ դասարանի սովորողները տեսանք տերևաթափ, այդ տերևաթափը շատ գեղեցիկ էր։ Եվ լուսանկարներ արեցինք, հիմա ցույց կտամ։