April 20

Ճամփորդությունս Էրեբունի թանգարանում

Ապրիլի 18-ին մեր դասարանը մեկնեց Էրեբունի պատմահնագիտական-արգելոց թանգարան։ Մենք մասնակցեցինք փոքրիկ ցուցահանդեսին, որտեղ ցուցադրված են պեղված իրեր։ Մեր զբոսավարը մեզ ցույց տվեց ամեն մի նմուշ, պատմեց դրանց մասին, նաև պատմեց Էրեբունի թանգարանի մասին։ Մենք տեսանք Ռուսա II-րդի բրոնզե սաղավարտը, նաև սեպագիրը, որը թողել էր Արգիշտի I-ը, բայց դա դեռևս երկրորդ տարբերակն էր։ Մենք տեսանք տարբեր և բազմաթիվ սաղավարտներ, սափորներ, նմուշներ և այլն։ Բայց ինձ ամենաշատը հետաքրքրեց՝ Թեյշեբաինի ամրոցի մասին պատմությունը, որը մեզ պատմեց մեր զբոսավարը և ասաց, որ հարևան ցեղերը այրել են՝ Թեյշեբաինի ամրոցը, և ամրոցի երկրորդ հարկը ընկել է առաջին հարկի վրա։ Նաև այդ տեղից Էրեբունի թանգարան են բերել պեղված կենդանիների օրգաններ։ Դրանց թվում են՝ տավարի ստամոքսը և մարդու ուղեղը։ Այդ ցուցադրությունից հետո մենք բարձրացանք Արին-Բերդի բլուր, որտեղ տեսանք Արգիշտի I-ին թողած իսկական սեպագիրը։ Մենք նաև շրջեցինք տարածքում ու ուսմնասիրեցինք այն։ Իսկ վերջում մենք երգեցին ամենասիրված երգերից մեկը՝  «Երևան դարձած, իմ Էրեբունի» երգը։


Posted April 20, 2024 by sofabadalyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*