October 7

«Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է․․․»

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը

Աշնան քամուն են ծափահարում:

Քամին է այս ծով գանձերի տերը,

Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը.

Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում:

Ես այս պատկերը հասկանում եմ այնպես, որ Աշնան քամին է կառավարում։

  1. Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Ինձ դուր եկավ այս պատկերը , որովհետև այն կապված է դեղին գույնի հետ։

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

3. Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ “գույն” կա:

Բանաստեղծությունը աչքի է ընկնում գույնով։ Ահա գույնով տողերը՝

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,

Ոսկի են թվում տերև ու ճյուղ,

Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,

Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

4. Գրի՛ր քամի, բոց, ոսկեզօծ  բառերի հոմանիշները:

Քամի-հողմ, սյուք

Բոց-կրակ, հրդեհ

Ոսկեզօծ-ոսկեպատ, ոսկեներկ

5. Գրի՛ր մեծահարուստ, տեր, ծով  բառերի հականիշները:

Մեծահարուստ-աղքատ

Տեր-գերի, ծառա

Ծով-ցամաք

6. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը և գրի՛ր, թե տրված բառերի  մեջ քանի՞ տառ, քանի՞ հնչյուն կա: Օրինակ՝ ոսկեզ․ծ— ոսկեզօծ— 7 տառ, 8 հնչյուն (վ, օ, ս, կ, ե, զ, օ, ծ) 

Ոսկեզ.ծվել-ոսկեզօծվել-10 տառ – 11 հնչյուն ( վ, օ, ս, կ, ե, զ, օ, ծ, վ, ե, լ)

տեր.-տերը- 4 տառ – 4 հնչյուն ( տ, ե, ր, ը)

.սկի-ոսկի- 4 տառ – 5 հնչյուն (վ, օ, ս, կ, ի)

ծ.վ– ծով – 3 տառ – 3 հնչյուն ( ծ, ո, վ)

բ.ց – բոց – 3 տառ – 3 հնչյուն ( բ, ո, ց)


Posted October 7, 2023 by sofabadalyan in category բանաստեղծություն, ընթերցանություն, մայրենի

1 thoughts on “«Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է․․․»

  1. mariapogosyan

    Բարևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևևև

    Reply

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*