November 3

Էշի ձուն

\Հայ ժողովրդական հեքիաթ

Նապաստակը փախչում է գնում: Էս մարդը փոր-փոշման տուն է գնում, կնոջը պատմում.

– Բա, ա՛յ կնիկ, գլխիս էսպես փորձանք եկավ: Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը

դուրս եկավ, փախավ: Ինչքան վազեցի, չհասա: Էնպես էր վազում, ոնց որ` նապաստակ:

Ափսոս, կպահեինք, կմեծանար, ձմեռվա համար փայտ կբերեինք:

Կինն ասում է.

– Ա՛յ մարդ, հետո կթողնեի՞ր կժերը վրան դնեի, գնայի աղբյուրից ջուր բերելու:

Էս մարդը կնոջը մի լավ ծեծ է տալիս թե`

– Ես գնամ խեղճ էշին փայտ բարձեմ-բերեմ, դու էլ հոգնած-դադրած էշին տանես ջո՞ւրը…

Հարցեր և առաջադրանքներ

1. Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

Հալիվոր-ծեր, ծերունի

Ախպերացու-եղբայրացու

բարձրել-բեռնավորել, ծանրաբեռել

2. Շարունակի՛ր նախադասությունները.

Մի հալիվոր գնում է քաղաք, տեսնում շուկայում ձմերուկ են վաճառում։

Դու մի ասի, էդ քարի տակ մի նապաստակ է թաքնված լինում։

Մի էշի ձու առա, ճամփին գլորվեց, քուռակը դուրս եկավ, փախավ

3. Ինչպիսի՞ մարդ էր հեքիաթի ծերունին:

Այս հեքիաթի ծերունին միամիտ ու շատ ծեր մարդ էր, նա վաճառողին հավատում է և ձմերուկը գնում մտածելով թե էշի ձու է։

4. Լրացրո՛ւ առածի բաց թողնված բառերը.

Էշի բեռն ինչքան __էլ_______ լինի, այնքան ____էլ_______ կգնա:

5. Գտի՛ր էլի առածներ, ասացվածքներ, որոնք քո կարծիքով այս հեքիաթի համար են:

6. Հորինի՛ր.

«Էշի ականջում քնածը»


Posted November 3, 2022 by sofabadalyan in category Uncategorized

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*