October
3
Կաքավ տղեկատվական տեքստ
Կաքավներ՝ հավանմանների կարգի փասիանների ընտանիքի թռչուններ։ Առավել տարածված են սպիտակ, անապատային, տունդրային, մոխրագույն կաքավները և քարակաքավը։ Վերջին 2 տեսակները հանդիպում են նաև Հայաստանի շատ վայրերում։ Մոխրագույն կաքավը նստակյաց է, տարածված։ Հիմնականում հանդիպում է լեռնատափաստաններում, քարակույտերի և թփուտների մեջ։ Մարմնի երկարությունը 29-31 սմ է, կենդանի զանգվածը՝ 350-600 գ։ Արտաքինից նման է լորի։ Մարմինը վերևից մոխրադարչնագույն է, ներքևից՝ մոխրագույն։ Փորին կա սևավուն բիծ։ Հաճախ բնադրում են խոտառատ դաշտերում և ցանքատարածքների եզրամասերում։ Դնում են 10-20 ձու։ Թխսակալում է էգը 24-25 օր։ Աղվամազոտ ձագերի գույնը շրջապատից գրեթե չի տարբերվում։